Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում կանցկացվեն անվճար բուժհետազոտություններ

Գեղարքունիքի մարզում կանցկացվեն անվճար բուժհետազոտություններ

ԳԱՎԱՌ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակներում Գավառում անցկացվեց բնակչության իրազեկմանը նպաստող միջոցառում, որին մասնակցում էին մարզի այն կառույցների ներկայացուցիչները, ովքեր անմիջականորեն շփվում են բնակչության հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ անվճար բժշկական հետազորտությունների անցկացման շարքը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Բացելով հանդիպումը՝ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Կարապետյանը նշեց, որ անվճար հետազոտություններ անցկացվում են 35-68 տարեկան անձանց համար, Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի  բոլոր պոլիկլինիկաներում եւ բուժամբուլատորիաներում, իսկ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն»-ը նույնպես աջակցում է ծրագրի իրազեկման քարոզարշավին: «Բժշկագիտությունը վաղուց արդեն կարողացել է հաղթահարել վարակիչ շատ հիվանդություններ, որոնք ողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր էին խլում։ Այսօր հաշմանդամության եւ մահացության հիմնական պատճառները դարձել են ոչ վարակիչ հիվանդությունները։ Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, Հայաստանում եւս մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը` մոտ 80 տոկոսը, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են` 48 տոկոս, ապա` չարորակ նորագոյացությունները` 19,8 տոկոս, իսկ երրորդ տեղում` շաքարային դիաբետը` 4,9 տոկոս: Ծրագրով   նախատեսվում են  հետազոտությումներ զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար»,- նշեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն եւ բժշկական գիտությունների թեկնածու Դիանա Անդրեասյանը

Բանախոսն անդրադարձավ հիվանդությունների մարզային ցուցանիշներին եւ նշեց, որ Գեղարքունիքի մարզը վերահիշյալ հիվանդությունների առումով խոցելի է եւ Հանրապետությունում 4-5-րդ տեղերն է զբաղեցնում իր ցուցանիշներով:

«Բնակիչները հետազոտությունների մանրամասների մասին կարող են տեղեկանալ իրենց տեղամասերի թերապեւտից կամ ընտանեկան բժշկից, իսկ հետազոտությունները կնպաստեն հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կնպաստեն առողջության պահպանմանը»,- ասաց Դիանա Անդրեասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]