Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեհրանում մահացել է ականավոր գործիչ Սիմոն Խաչատրյանը

Թեհրանում մահացել է ականավոր գործիչ Սիմոն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում մարտի 26-ին վաղաժամ կյանքից հեռացել է ազգային-հասարակական գործիչ, նկարիչ եւ գեղագրության վարպետ, Հայկական ժողովրդային շարժման վաստակավոր անդամ Սիմոն Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Թեհրանի «Արաքս» պարբերականը:

Սիմոն Խաչատրյանը ծնվել է 1946 թվականի ապրիլի 14-ին Թավրիզում: Նախնիները Վանից էին, որ Հայոց ցեղասպանությունից փրկվելով` ապաստան էին գտել Իրանի Ատրպատական նահանգում: 1951 թ. տեղափոխվում են Թեհրան:

Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել էր հայոց ազգային դպրոցներում, ապա ուսումը շարունակել Արդյունաբերական կառավարման ինստիտուտում (1971թ.), ICS-(USA), Ընդհանուր հաշվառում (1973թ.), Անգլերեն լեզու՝ Լոնդոնի Տրինիտի քոլեջում (1974թ.), RCD- Տնտեսագիտության միջազգային քոլեջում (1979թ.):

 Նա մասնագիտությամբ հաշվապահ էր եւ աշխատել է Իրանի հայտնի ընկերությունում` թողնելով բարի եւ հանձնառու մարդու հիշատակ:

Սիմոն Խաչատրյանը անդամակցում էր Իրանի Որակավորված հաշվապահների ինստիտուտին, Իրանի կառավարման ասոցիացիային, Իրանի Տնտեսագետների ասոցիացիային, Ամերիկայի Հաշվապահների ազգային հասարակությանն ու նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Իրանի մասնաճյուղին:

 Սիմոնը տարիներով զբաղվել է գեղանկարչությամբ, գրաֆիկով ու գեղագրությունով: Նա, տիրապետելով հայերենին, պարսկերենին եւ անգլերենին, կատարել է թարգմանություններ:

Հերոս Գուրգեն Յանիկյանի 1973 թվականի հայտնի գործողությունն եւ այնուհետ Հայկակական նորագույն ազատագրական պայքարի ծնունդը 1975 թվականին մեծ խանդավառություն առաջացրին ազգային մեծ ոգի կրող 29-ամյա Սիմոնի մոտ՝ նրան ներքաշելով այդ բնագավառ:

Սիմոնը, ով մինչ այդ իր ազգային իդեալով տարված բավական հետաքրքիր նկարներ ու գծագրություններ էր նվիրում այդ գաղափարին, այնուհետ նոր շունչ է տվել իր գործերին՝ բողոքից պայքարի դաշտ տեղափոխվելով: Նրա գործերից շատերը դարձել են Ապրիլյան որմնազդներ ու հազարավոր տպաքանակով փակցվել Իրանի, Միջին Արևելքի և Եվրոպայի հայաշատ քաղաքների շենքերի պատերին:

Սիմոն Խաչատրյանը հայոց նորագույն ազգային ազատագրական  պայքարին իր ակտիվ մասնակցության հետևանքով 1984-1986թվականի, կալանավորվել և լուռ պայմաններում պաշտպանել է  հայ պայքարողի բարոյական կերպարը: Պայքարում նրա ծածկանունը «Արծիվ» էր, որ հաճախ օգտագործում էր իր գծագրություններում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]