1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էքս ան Պրովանսի ինստիտուտի ուսանողները Լեռնային Ղարաբաղին վերաբերող դիսերտացիաներ են պաշտպանել

Էքս ան Պրովանսի ինստիտուտի ուսանողները Լեռնային Ղարաբաղին վերաբերող 
դիսերտացիաներ են պաշտպանել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի և տարածքային կառավարման պետական ինստիտուտում (IMPGT) մարտի 27-ին տեղի է ունեցել հանրային մարքետինգի և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների ավարտական դիսերտացիաների պաշտպանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի համար տարածքային մարքետինգի և հաղորդակցության ռազմավարության մշակումը» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, երեսունհինգ ուսանողներ պաշտպանել են «Լեռնային  Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք», «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածք, մի ինքնություն, մի ծրագիր»,  «Չասեք ոչ մեկին» և «Կովկասի մարգարիտ Լեռնային Ղարաբաղ» վերնագրերով իրենց դիսերտացիաները:

Վերը նշված դիսերտացիաներում՝ ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկներն այն հարցի շուրջ, թե հաղորդակցության և մարքետինգի ինչպիսի ռազմավարություն պետք է որդեգրի արտերկրում շատերին անծանոթ Լեռնային Ղարաբաղը՝ զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում գրավչությունը մեծացնելու նպատակով:

Ժյուրին, որի կազմում էին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, շրջանակի անդամ սենատորներ Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, ինստիտուտի դասախոս, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Գալլոն, ֆակուլտետի դեկան Քրիստոֆ Ալոն և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, լավագույն աշխատանքներ են  ճանաչել «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ» և «Չասեք ոչ մեկին» վերնագրերով դիսերտացիաները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]