Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի կենդանաբանական այգին կլուսավորվի էներգախնայող լամպերով

Երևանի կենդանաբանական այգին կլուսավորվի էներգախնայող լամպերով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև մայիս ամբողջովին կվերազինվի Երևանի կենդանաբանական այգու լուսավորման համակարգը: Այս մասին մարտի 27-ին Երևանում էներգաարդյունավետ լամպերի տեղադրման պիլոտային ծրագրի ամփոփման շրջանակներում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Եթե Իսակովի պողոտայի լուսավորման արդիականացման դեպքում մալուխային ցանցը մնաց վերգետնյա, ապա կենդանաբանական այգում նոր տեղադրվող հենասյուների և էներգախնայող լուսատուների դեպքում մալուխային ցանցը կլինի ստորգետնյա: Արդյունքում` կենդանաբանական այգում, այսօրվա դրությամբ առկա 124 լուսավորման լապտերների փոխարեն մայիսին կունենանք 62 լուսատու», - նշեց Կամո Արեյանը:

Կենդանաբանական այգում նոր և էներգախնայող լուսավորության տեղադրման ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցության շնորհիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]