Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մոլորակի ժամ»-ը Երևանում ազդարարվեց էներգախնայող լամպերով լուսավորվող պողոտայի բացմամբ

«Մոլորակի ժամ»-ը Երևանում ազդարարվեց էներգախնայող լամպերով 
լուսավորվող պողոտայի բացմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին միացնող ճանապարհահատվածի երկայնքով մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուների տեղադրումը: Այս մասին մարտի 27-ին «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում իրականացված պիլոտային ծրագրի ավարտի ազդարարմանը  հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար  Արամայիս Գրիգորյանը:

Նոր համակարգի ներդրումը ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63% խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայելու մոտ 45 հազար ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 200 տոննայով: Ի դեպ, քաղաքային լուսավորության առումով լինելով ամենախոշոր սպառողը՝ Երևանը ծախսում է երկրում լուսավորության համար սպառվող ամբողջ էներգիայի մոտ 90%-ը:

«Նկատի ունենալով էներգետիկ արդյունավետության բնագավառում իրականացվող նախագծերի կարևորագույն բնապահպանական նշանակությունը՝ ցուցադրական նախագծի շնորհանդեսը նպատակահարմար գտանք կազմակերպել «Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ», - նշեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացման աշխատաքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած նամակ-հուշագրի համաձայն:

«Մենք հավատում ենք, որ էներգիայի խնայողության խնդիրը առանցքային է Հայաստանի համար: Ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալների նվազեցումը իրատեսական է հանրապետությունում տեխնոլոգիաների արագ զարգացման և դրանց մատչելիության շնորհիվ: Էներգիայի խնայողության աշխատանքներում ներդրումները օգնում են մեզ կլիմայի փոփոխության դեմ պայքարում, արտանետվող գազերի ծավալների նվազեցման աշխատանքներում», - նշեց ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն:

ՄԱԶԾ-ն նմանատիպ ծրագիր է իրականացնում նաև Ալավերդի քաղաքում:

Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]