Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ սահմանապահները կասեցրել են Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մուտքը Հայաստան

ՌԴ սահմանապահները կասեցրել են Իրանից թմրամիջոցների խոշոր 
խմբաքանակի մուտքը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ հայտաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին վարչությունից, Մեղրու մաքսատան աշխատակիցների հետ իրականացրած համատեղ ստուգման ընթացքում, ԻԻՀ քաղաքացու ճամպրուկում նրանք հայտնաբերել են գաղտնարան, որում եղել է երկու կիլոգրամ ընդհանուր քաշով բյուրեղային սպիտակ փոշու պարունակությամբ չորս փաթեթ (ենթադրաբար` մետամֆետամինն):

 Ներկա պահին՝ Մեղրիի մաքսատան աշխատակիցները միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգային գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]