Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախկին ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստները հիշեցին Խորեն Հովհաննիսյանի անկրկնելի խաղը

Նախկին ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստները հիշեցին Խորեն Հովհաննիսյանի 
անկրկնելի խաղը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին ԽՍՀՄ հավաքանանի ֆուտբոլիստները մեծ հաճույքով են ժամանել Հայաստան` մասնակցելու հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին:

«Խորենը հիանալի ֆուտբոլիստ է, անկրկնելի մարդ և մարզապես լավ ընկեր: Նա օրինակ է երիտասարդների համար: Չպետք է մոռանալ այնպիսի ֆուտբոլիստներին, ինչպիսին Խորենն է:  Խոստանում եմ, որ հանդիպման ժամանակ իսկական տոն կպարգևենք թե' Խորենին,  թե' բոլոր երկրպագուներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց լեգենդար Վալերի Գազաևը:

ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդներից մեկը` Եվգենի Լովչևն, իր հիացմունքը արտահայտեց այն բանի վերաբերյալ, թե կազմակերպիչները ինչպիսի հրաշալի թիմ են հավաքել: «Ես չեմ հիշում նման մի բան, որ հոբելյանական խաղի համար հավաքվի նման աստղային թիմ: Տրապատոնին պետք է մարզեր աշխարհի թիմը, ես` ԽՍՀՄ հավաքականը, ախր, ո՞ւմ մարզել: Ովքե՞ր կան ասյտեղ: Սակայն, եղավ այնպես, որ Տրապատոնին չի գա, և ես պետք մարզեմ աշխարհի թիմը»,-  ասաց  Լովչևը:

Իր հիացմունքը և ջերմ խոսքերն արտահայտեց նաև ԽՍՀՄ մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ` Իգոր Բելանովը: «Խորենին ես իսկապես հարգում եմ. դրա համար եմ այստեղ: Նա հրաշալի տեսնում էր խաղադաշտը և  լավ հարձակվող էր: Երբ ստանում էր գնդակը, մեծ դժվարությամբ կարելի էր հետ վերցնել այն»,- հիշեց Բելանովը:

Գործընկերներին համակարծիք էր Անատոլի Բիշովեցը, ով վերհիշեց «Արարատ 73»-ի կազմը, ինչպես նաև լեգենդար Իշտոյանին և Մարկարովին: «Խորեն Հովհաննիսյանին ոչին ավելի չի կարող բնութագրել, քան այն, որ նա խաղում էր «Արարատ»-ի կազմում այն ժամանակ, երբ թիմում էին լավագույնները: Նա լավագույններից մեկն էր»,- ընդգծեց նա:

Խորեն Հովհաննիսյանը, ով ասուլիսի վերջում միայն միացավ նախկին խաղընկերներին` նրանց իր խորհին շնորհակալությունը հայտնեց ներկայության համար:

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային խաղի կապակցությամբ Հայաստան ժամանած աշխարհի հավաքականի ֆուտբոլիստների մամուլի ասուլիս: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]