Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային ժողովի նախագահը պարգևատրել է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին

Ազգային ժողովի նախագահը պարգևատրել է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն 
Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար, ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանին մարտի 27-ին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պարգևատրման արարողությանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով լեգենդար ֆուտբոլիստին, մաղթել է նրան երկարակեցություն, առողջություն, նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ մարզական կյանքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]