Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայերը մեծ սրտի տեր մարդիկ են. Խրիստո Ստոիչկով

Հայերը մեծ սրտի տեր մարդիկ են. Խրիստո Ստոիչկով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլիային խաղի կապակցությամբ Հայաստան ժամանած աշխարհի հավաքականի ֆուտբոլիստներից Խրիստո Ստոիչկովը խոսեց մարտին 28-ին կայանալիք խաղի մասն և պատմեցն, թե ինչ գիտի Հայաստանի մասին:

Համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղի կարծիքով` հայերը մեծ սրտի տեր են և շատ հյուրընկալ: «Վաղվա խաղի հիմանական նպատակն իսկական տոն նվիրելն է երկրպագուներին: Ես ծանոթ եմ հայերին, նրանք  մեծ սրտի տեր մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնելու ամեն պահի: Վատահ եմ, որ վաղվա խաղին հաճույք կստանան թե' ես, թե' երկրպագուները»,- նշեց լեգենդար ֆուտբոլիստը:

Ստոիչկովը խոսեց նաև ֆուտբոլում գերարագ փոփոխությունների մասին. «Ֆուտբոլը գլոբալ առումով չի փոխվում: Կարևորն այն է, որ այն ժամանակ ֆուտբոլ խաղում էին երկրպագուների համար, գիտեինք, որ խնդիր չէ նրանց ստորագություն տալը կամ փոքրիկի հետ փողոցում գնդակ գլորելը, իսկ հիմա ֆուտբոլը կոմերցիա է դարձել»:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Ստոիչկով-Զամորանո համագործակցությունը խաղադաշտում` հաշվի առնելով, որ երկու ֆուտբոլիստենրը ժամանակին հանդես են եկել, համապատասխանաբար, «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի կազմերում, բուլղարացի ֆուտբոլիստը պատասխանեց, որ ինքը Զամորանոյին գիտի շատ վաղուց: «Այո, նա խաղում էր, «Ռեալ»-ում, ես «Բարսելոնա»-ում, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է, որ մենք ընկեր ենք,- եզրափակեց Ստոիչկովը:

Հայակական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ-աշխարհի հավաքական հանդիպումը կկայանա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]