Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լոնդոնի հայկական դպրոցների 39 ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների

Լոնդոնի հայկական դպրոցների 39 ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստման 
դասընթացների

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» 2014-2015թթ. ծրագրի շրջանակներում մարտի 13-22-ը Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա և Հայկական շաբաթօրյա դպրոցներում վերապատրաստում է անցկացրել հայերենի ուսուցիչ Աստղիկ Բալայանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 39 ուսուցիչ և կրթական հանձնախմբերի ներկայացուցիչ: Հիմնականում գործնական բնույթ կրող դասընթացները նպատակաուղղված են եղել աշակերտների գրաճանաչության գործի արդյունավետ կազմակերպմանը, սովորողների կարդալու կարողության զարգացման ժանանակակից մոտեցումներին, խոսքի զարգացման աշխատանքների, ինչպես նաև գրավոր խոսքի կատարելագործմանն արդյունավետ միջոցների առանձնահատկություններին:

Մասնագետը ծանոթացել է դպրոցների առօրյային, մասնակցել ուսումնական աշխատանքներին, զրուցել երեխաների ու նրանց ծնողների հետ: Աստղիկ Բալայանը դպրոցներին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարարության նվերները, կոչ արել առավել ակտիվ մասնակցել Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերին, միջոցառումներին:

Մասնագետի հավաստմամբ` Լոնդոնի հայկական դպրոցների հիմնական դժվարությունները կապված են ուսումնական սեփական տարածքի բացակայության հետ. ուսուցիչները ստիպված են յուրաքանչյուր ուսումնական օր իրենց ուսումնական նյութերը տեղափոխել մի հաստատությունից մյուսը: Նկատելի են նաև սովորողների թվաքանակի ապահովման հետ կապված խնդիրներ, քանի որ ընտանիքներում աստիճանաբար թուլանում է հայերենի նկատմամբ հետաքրքրությունը և դրանով պայմանավորված նաև վերաբերմունքը հայերենի ուսուցման նկատմամբ: Ուստի մանկավարժները մշտապես ունեն շարունակական մեթոդական աջակցության, ուսումնական նյութերի թարմացման կարիք:

Գևորգ Թահթայանի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը և Հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրեն Ռամելա Ղազարյանը, շնորհակալական նամակ հղելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կազմակերպելու համար, նշել են, որ Աստղիկ Բալայանը համայնքի ուսուցիչներին է փոխանցել անհրաժեշտ վերապատրաստման նյութեր և իր աշխատանքով մեծ խանդավառությամբ համակել ուսուցիչներին և աշակերտներին:

Տնօրենները հույս են հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ, և ներկայացրել են լրացուցիչ ուսումնաօժանդակ գրականությամբ դպրոցներին ապահովելու խնդրանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]