Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եմենի Նախագահը Եգիպտոսում կմասնակցի արաբական գագաթնաժողովին

Եմենի Նախագահը Եգիպտոսում կմասնակցի արաբական գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադից մեկնել է Եգիպտոս՝ Շարմ ալ Շեյխ քաղաքում մասնակցելու արաբական երկրների գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական դաշինքի օդանավերը շարունակում են Եմենում ռմբակոծել շիա ապստամբների դիրքերը: Մասնավորապես, վերջին ժամերին ռմբակոծվել է Սալիֆ շրջանը, որը գտնվում է Եմենի արևմուտքում:

Ռազմակավարական կարևոր նշանակություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցը այժմ գտնվում է Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի հսկողության տակ:

Իրանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` «Անսար Ալլահ» շիական շարժումը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սաուդյան Արաբիայի դեմ: Շիաները պատրաստվում են հրթիռակոծել նեղուցով անցնող նավերը:

Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունների հետևանքով 40 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:

Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկոն, Պակիստանը և Սուդանը: 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնացկում են հարյուր ռազմական օդանավեր: Մինչդեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավերի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելով՝ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]