Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՆ-ում քննարկվել են ԶՈւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները

ՊՆ-ում քննարկվել են ԶՈւ կառավարման համակարգի արդյունավետության 
բարձրացմանն ուղղված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 27-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլյանված նիստը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա են եղել նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Կոլեգիայի հերթական նիստը նվիրված է եղել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև զինված ուժերում օպերատիվ պատրաստության վիճակի հարցերի քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ կարևոր է և արդիական` հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաթարելով բանակցային խաղաղ գործընթացը` հակառակորդը դարձյալ գործի է դնում ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմների մերժման քաղաքականությունը: Այս ամենը մեկ անգամ ևս ռազմական ղեկավարությունից պահանջում է մշտական ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կոլեգիայի նիստի ընթացքում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության և օպերատիվ պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել, առկա է նկատելի առաջընթաց, սակայն կան նաև որոշակի բացթողումներ, որոնց հաղթահարումը պահանջում է խիստ համակարգված և հետևողական աշխատանք: Բանախոսներն անդրադարձել են նաև զինծառայողների գիտելիքների և մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներին, վերջին ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների, հրամանատարաշտաբային մարզումների, օպերատիվ հավաքների, դաշտային երթերի արդյունքներին և դրանց շրջանակում ի հայտ եկած խնդիրներին: Նշվել է, որ բարձր մակարդակով իրականացվել են պլանային բոլոր միջոցառումները:

Ամփոփելով նիստի աշխատանքները և ընդհանրացնելով զեկույցներում ու դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում հնչած փաստերը, հետևություններն ու առաջարկները` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը և տվել է մի շարք հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]