Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ապահովագրական գործակալը կեղծ վկայագիր է տրամադրել Ավստրիայի երեք քաղաքացիների

Ապահովագրական գործակալը կեղծ վկայագիր է տրամադրել Ավստրիայի երեք 
քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ Միսաք Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

Միսաք Տոնոյանն, աշխատելով ՀՀ Բավրա սահմանային անցակետի հարևանությամբ տեղակայված «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի վաճառքի սպասարկման կետում, 2014թվականի հուլիսին անհայտ քաղաքացու մոտ տեսնելով կեղծ ԱՊՊԱ վկայագիր և նրանից ճշտելով, որ այն պատրաստվել է և իրեն է տրամադրվել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ին պատկանող ու նույն տեղում գործող մյուս վաճառքի սպասարկման կետից, որոշել է նշված վկայագրի ձևաթուղթը կեղծելով, խաբեության եղանակով, քաղաքացիներից  գումար հափշտակել:

Նա գնացել է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի վաճառքի սպասարկման կետ, այնտեղ գտնվող համակարգչից  գաղտնի ներբեռնել ձևաթղթի էլեկտրոնային տարբերակն իր մոտ եղած կրիչի վրա: Հետագայում` 2014 թվականի օգոստոսի 22-ին իր աշխատանքի վայրում Ավստրիայի Հանրապետության` արտասահմանից կարճ ժամանակով ՀՀ ժամանած երեք քաղաքացիներին ներկայացրել է վկայագրի կեղծ ձևաթուղթը և իրականությունը խեղաթյուրելով` հայտնել, որ նմանատիպ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեն 200 եվրոյով: Ստանալով նրանց համաձայնությունը, մեղադրյալը նրանց անվամբ կազմել ու օգտագործել է կեղծ վկայագրեր, որոնց դիմաց որպես գանձման գումար պահանջել և ստացել է 97 հազար 551 ՀՀ դրամին համարժեք 180 եվրո, որը հափշտակել է:

Վերը նշված քրեական հոդվածով` Միսաք Տոնոյանին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ մեկից երկու տարի ժամկետով, կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքով, ինչպես նաև առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը Միսաք Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]