Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին ռեկտորի հուշաքարի բացումով ԵԹԿՊԻ-ում նշեցին Թատրոնի միջազգային օրը

Առաջին ռեկտորի հուշաքարի բացումով ԵԹԿՊԻ-ում նշեցին Թատրոնի 
միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնական եռուզեռ էր...բուհում նշում էին Թատրոնի միջազգային օրը: Մարտի 27-ին կրթական հաստատությունում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ, որոնց մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ բացվեց ինստիտուտի առաջին ռեկտոր Վավիկ Վարդանյանի հուշաքարը, ինչպես նաև անցկացվեց ուսանողական ուրախ և գունագեղ հանդիսություն, որի ընթացքում բուհի ուսանողները ցուցադրեցին իրենց տաղանդը:

ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը նշեց, որ բեմը միշտ 50-60 սանտիմետր բարձր է լինում. նշանակում է, որ թատրոնն ավելին է, քան իրականությունը:

«Բարձր խոսքի, հայացքի, զգացումների, նպատակների, երազանքների տեղ է թատրոնը: Մեզ իր ներկայությամբ պատվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել մեր կրթօջախին: Յուրաքանչյուր տարի մարտի 27-ին նա մեծ պատիվների է արժանացնում թատերական աշխարհի և թատրոնների մարդկանց: Մեր ինստիտուտի երկու ներկայացուցիչներ` Ռուբեն Մարուխյանը և Վարուժան Ավանեսյանը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ ստացան Երևանի քաղաքապետից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքապետին և շնորհավորելով իր գործընկերներին:

Մուրադյանը Երևանի քաղաքապետին հանձնեց ԵԹԿՊԻ մեդալը: «Շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում, որ միշտ ձեր կողքին ենք. քաղաքապետարանի բոլոր լիազորությունները պատրաստ ենք օգտագործել ինստիտուտի և ուսանողների համար: Շնորհակալ եմ այս պարգևի համար»,- դիմելով ներկաներին՝ ընդգծեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տոնական հանդիսության ընթացքում ԵԹԿՊԻ ուսանողները շնորհավորեցին նաև իրենց սիրելի դասախոս, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 70-ամյակը:

Բեմում հայտնվեց մոմերով տորթ, և Ծատուրյանն իր կուրսի ուսանողների մասնակցությամբ փչելով մարեց տորթի մոմերը: Ծատուրյանը պարգևատրվեց ԵԹԿՊԻ պատվո մեդալով, որը շնորհվում է բուհի պատվավոր շրջանավարտներին:

«1962 թվականից ես այստեղ եմ, 1973 թվականից դասավանդում եմ: Ոչ միայն մենք ենք սովորեցնում երիտասարդներին, այլև մենք ենք սովորում նրանցից»,- նկատեց Նիկոլայ Ծատուրյանը:

«Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»: Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, հետո տոնը տարածվել է ողջ աշխարհում: Օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն 1962 թվականին:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ԵԹԿՊԻ առաջին ռեկտոր Վավիկ Վարդանյանի հուշաքարի բացման արարողությունը: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]