Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թատրոնի գոյությունը չի կարող դադարել. Ժիրայր Դադասյան

Թատրոնի գոյությունը չի կարող դադարել. Ժիրայր Դադասյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի գոյությունը երբևէ չի կարող դադարել: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փաստում է, որ թատրոնի «մեռնելու» մասին շատ է խոսվել: 

«Տասնամյակներ շարունակ այդ հարցը տալիս են: Երբ կինոն մտավ, այդ հարցը տվեցին: Իհարկե` այդպես չէ: Թատրոնը շատ կարևոր հանրային խնդիր է կատարում իր գոյությամբ, ներկայությամբ և կենդանի շփումով: Վերջին շրջանում մենք կարողացել ենք պահպանել թատրոնների շենքերը, ի տարբերություն կինոթատրոնների շենքերի: Վերջերս դատողություններ լսեցի, որ թատրոնների հետ համացանցով են առնչվում: Այդպես ինչպե՞ս կարելի է: Դա ժանրը չճանաչելուց է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ժիրայր Դադասյանը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի համոզմամբ՝ թատրոնը մարդու հոգևոր զարգացման կարևորագույն բաղադրիչներից է:

«Թատրոնը ներառում է բազմաթիվ արվեստների տեսակներ՝ գեղանկարչություն, երաժշտություն, պար: Այն մարդու հոգևոր զարգացման համար ամենակարևորագույն երևույթներից է, զարգացնում է երևակայությունը: Մնջախաղի արվեստը և թատրոնը քաղաքային մշակույթի տարր են, և անտեսել, չխրախուսել, որ այդ երևույթը զարգանա, անտրամաբանական է թվում»,- ընդգծեց նա:

Դադասյանը համոզված է՝ մնջախաղի ժանրը ազգայիններից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]