Տարածաշրջանային

Հայերին վիրավորող Անկարայի քաղաքապետը գովեստի խոսքեր է հնչեցրել Մահչուփյանի հասցեին

1 րոպեի ընթերցում

Հայերին վիրավորող Անկարայի քաղաքապետը գովեստի խոսքեր է հնչեցրել Մահչուփյանի հասցեին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում հակահայկական հայտարարություններով ու հրապարակումներով, իր աջակցությունն է հայտնել վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին, ով հայտարարել է, որ իրեն օսմանցի է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյոքչեքը «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրություն է թողել` նշելով. «Ահա գլխին թագ դնելու արժանի մի հայ… Դարեր ի վեր Օսմանյան կայսրությունում բնակվող անձանց թոռը»:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ ազգությամբ հայ լինելով իրեն ավելի շատ օսմանցի է զգում: Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելել է նաև, որ իրեն չի հետաքրքրում այն, որ հայերն իրեն «դավաճան» են անվանում: «Ի վերջո, ամեն հայացք ունեցող հայ կա: Շատ հավանական է, որ ինձ այդպես անվանող հայեր էլ կան, սակայն դա կարևորություն չունի»,- հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում