1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գալիպոլիի միջոցառումների հարցում Էրդողանը չի վարանել ստել France 24-ի եթերում

 Գալիպոլիի միջոցառումների հարցում Էրդողանը չի վարանել ստել France 24-ի 
եթերում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լայնածավալ հարցազրույց է տվել ֆրանսիական France 24-ին` ի թիվս այլ խնդիրների անդրադառնալով նաև Հայաստանի հետ հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին` մեղադրելով հարաբերությունների բարելավմանն ուղղված թուրքական քայլերն անպատասխան թողնելու մեջ:

«Խաղաղության համար ամեն անգամ մեր ձեռքը մեկնեցինք, սակայն այն սեղմող չեղավ»,- նշել է Էրդողանը: Նա հերթական անգամ հիշեցրել է նախորդ տարի ապրիլի 23-ին հնչեցրած ուղերձը հայերին` դժգոհելով, սակայն, որ Հայաստանից դրական արձագանք ուղերձին չեղավ:

Անդրադառանալով Չանաքքալերի տոնակատարությունները հենց ապրիլի 24-ին անելու որոշմանը` Թուրքիայի նախագահն ասել է. «Դա անելու համար Հայաստանից թույլտվություն չպիտի խնդրենք»: Նա հերքել է այն փաստը, որ Չանաքքալեի տոնակատարությունների օրն այս տարի հատուկ որոշվել է անցկացնել Ցեղասպանության տարելիցի օրը: Էրդողանը զավեշտի հասնող հայտարարություն է արել` պնդելով, թե այդ Հայաստանի միջոցառումների օրն է հարմարեցվել Թուրքիայի միջոցառումների օրվան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]