Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեթյու Մակքոնահին նկարահանվում Է «աշխարհում ամենաթանկ գինու շշի» մասին ֆիլմում

Մեթյու Մակքոնահին նկարահանվում Է «աշխարհում ամենաթանկ գինու շշի» մասին ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեթյու Մակքոնահին կխաղա Բենջամին Ուոլեսի «Միլիարդատիրոջ քացախը. Աշխարում ամենաթանկ գինու շշի գաղտնիքը» գրքի Էկրանավորման մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին:

Ուոլեսի գրքում խոսքը վերաբերում Է Bordeaux-ի այն շշերի ծագմանը, որոնք իբր պատկանել են ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնին եւ հետագայում Christie's աճուրդում վաճառվել են աներեւակայելի գներով:

Թե հատկապես ինչ դեր Է խաղալու Մակքոնահին, չի ճշտվում: Նախագծով զբաղվում Է Sony ստուդիան: Այն մշակվում Էր 2008 թվականից:

Մեթյու Մակքոնահին «Օսկար» մրցնանակի դափնեկիր Է «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար: Նրա վերջին կինոնկարների թվում են «Ինտերստելլարը» եւ «Գայլն Ուոլ սթրթից»: 2015 թվականին Էկրաններ կբարձրանա Մակքոնահիի մասնակցությամբ «Ծառերի ծովը» ֆիլմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]