Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հյուրանոցային ծառայությունների թանկացումը պայմանավորված է դրամի արժեզրկմամբ. Մարինե Կպրյան

Հյուրանոցային ծառայությունների թանկացումը պայմանավորված է դրամի 
արժեզրկմամբ. Մարինե Կպրյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրանոցային ծառայությունների թանկացումը պայմանավորված է դրամի արժեզրկմամբ:

Լրագրողների հետ մարտի 27-ին կայացած հանդիպմանը հայտնեց Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը: «Բոլոր հյուրանոցները իրենց ծառայությունների գները բարձրացրել են մոտ 20 տոկոսով: Նրանք հիմնավորում են դա ոչ թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան ժամանող մեծաթիվ հյուրերի հանգամանքով, այլ վերջին ամիսներին տեղի ունեցած դրամի արժեզրկմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա:

Կպրյանը հավելեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևան են ժամանելու հիմնականում պաշտոնական պատվիրակություններ, իսկ զբոսաշրջիկների մեծ մասը չի ցանկանում այդ օրերին գալ Հայաստան: «Բացի այդ` ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանին, որ նա մոտ մեկ ամիս առաջ հրավիրեց բոլոր տուրիստական գործակալությունների ղեկավարներին և ծանոթացրեց այս տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների ժամանակացույցին, ինչը ողջունելի քայլ էր»,-հայտնեց նա:

Նա նկատեց, որ Հայաստանում ներգնա տուրիզմի աճ է մշտապես արձանագրվել Սուրբ Զատկի տոնի նախաշեմին, բայց այս տարի Երևանում հյուրանոցների մեծ մասը զբաղված են լինելու այդ ժամանակահատվածում: «Տուրիստական գործակալությունները բազմաթիվ դիմումներ են հղում Սուրբ Զատկին անհատների և զբոսաշրջիկների խմբերին հյուրընկալելու համար: Սակայն այս տարի Երևանի հյուրանոցների զբաղվածության պատճառով մենք մեր հյուրերին առաջարկեցինք մարզային հյուրանոցների տարբերակը, որը նրանք մերժեցին. զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են հանգրվանել Երևանում»,-շեշտեց Կպրյանը:

Տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանն ընդգծեց, որ մարզային հյուրանոցներում հյուրանոցային ծառայությունները թանկացել են մոտ 8 տոկոսով: «Երևանում ազատ հյուրանոցային համարների բացակայության պատճառով մենք, համագործակցելով  անշարժ գույքի գործակալությունների հետ, ապրիլին արտերկրից ժամանող մեր հայրենակիցների համար ամրագրել ենք նաև սեփական տներ և բնակարաններ»,-պարզաբանեց նա: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]