Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուիթնի Հյուսթոնի մայրն առաջին անգամ պատմել Է կոմայի մեջ գտնվող թոռնուհու մասին

Ուիթնի Հյուսթոնի մայրն առաջին անգամ պատմել Է կոմայի մեջ գտնվող թոռնուհու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուիթնի Հյուսթոնի մայրը պատմել Է, որ իր թոռնուհու՝ Բոբի Քրիստինի վիճակն անփոփոխ Է, դրական փոփոխություններ չեն նկատվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սիսի Հյուսթոնն այդ մասին հայտնել Է WBLS ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Նրա վիճակը չի փոխվել: Ապաքինվելու մեծ հույսեր չկան»,-հայտարարել Է Սիսի Հյուսթոնը, որն ավելի վաղ ձեռնպահ Էր մնում թոռնուհու առողջության վերաբերյալ մեկնաբանություններից:

Փետրվարին հաղորդվել Էր, որ ՈՒիթնի Հյուսթոնի դստերը կոմայից դուրս բերելու ԱՄՆ-ի Ատլանտայի հիվանդանոցի բժիշկների փորձը ձախողվել Է: 

Ոստիկանությունը եւ հասարակայնությունը փորձում են հասկանալ, թե ինչից Է կոմայի մեջ ընկել ՈՒիթնի Հյուսթոնի դուստրը:

Բոբի Քրիստինի քաղաքացիական ամուսինը՝ Նիք Գորդոնը, նրան հունվարի 31-ին Ատլանտայի արվարձանում գտնվող իրենց տանն անգիտակից վիճակում հայտնաբերել Էր ջրով լցված վաննայում: Մինչ այժմ նա արհեստական կոմայի մեջ Է գտնվում ուղեղի այտուցի պատճառով: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն Է անցկացնում. հիմնական վարկածներն են՝ դժբախտ պատահարը, մահափորձը եւ ինքնասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]