Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունում քննարկել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը 
վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը, մասնավորապես, արծարծվել են քաղաքաշինության բնագավառում գնագոյացման պետական ընթացիկ քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք բարձրացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Քննարկման ընթացքում Վերահսկիչ պալատի, քաղաքաշինության նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից ներկայացվել են առաջարկություններ գործող մի շարք նորմերի և չափորոշիչների, շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության, ինչպես նաև նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների վերանայման վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել պատկան մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ անցկացնելու, առաջարկություններն ամփոփելու և սեղմ ժամկետում վերջնական տեսքով վարչապետին ներկայացնելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]