Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սահմանամերձ երեք շրջաններում հրշեջ հենակետեր կստեղծվեն

Սահմանամերձ երեք շրջաններում հրշեջ հենակետեր կստեղծվեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամավոր փրկարարական շարժման ձևավորումը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության առաջնահերթություններից է:

Այս մասին Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դա հեռավոր շրջանների համայնքների բնակիչներին հնարավորություն կտա կամավորական սկզբունքով ներգրավվել փրկարարական ծառայություններ մատուցելու գործում: Պաշտոնյան հայտնեց, որ Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում մոտակա օրերին կհաստատվեն երկու հրշեջի հաստիքները, համայնքին կտրամադրվի մեկ հրշեջ մեքենա:

Տավուշի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը ևս բարձրացրեց հրշեջ մեքենաների տրամադրման և 1-2 հրշեջի հաստիքի հարցը` նշելով, որ պատրաստ է մի քանի այլ հրշեջների աշխատավարձը տրամադրել համայնքային բյուջեից: «Անցյալ տարի մենք ունեցանք հրդեհի փորձեր Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում,  որոնք ցույց տվեցին, որ մեր հրշեջները չկարողացան մուտք գործել համայնք, քանի որ ճանապարհը տեսանելի էր հակառակորդի կողմից: Մենք առաջարկել ենք, որ նման համայնքներում լինի մեկ մեքենա, կամավոր հրշեջների հաստիք»,-ասաց Սամվել Սաղոյանը, ում ի պատասխան Սերգեյ Ազարյանը նշեց. «Սահմանային և այնպիսի համայնքներում, որոնք հրշեջ կետերից հեռու են գտնվում և նորմատիվային ժամանակի գոտուց դուրս են, պլանավորել ենք ունենալ հրշեջ հենակետեր: 2015-ին նախատեսում ենք ստեղծել երեք հրշեջ հենակետ` Մովսեսում, Ազատամուտում, Արծվաբերդում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]