Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Սեֆիլյանը մինչև ապրիլի 24-ը հետ կկանգնի իր մտադրություններից

Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Սեֆիլյանը մինչև ապրիլի 24-ը հետ 
կկանգնի իր մտադրություններից

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ մինչև ապրիլի 24-ը «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը կգիտակցի իր գործողությունների վտանգավորության աստիճանը և հետ կկանգնի ներքին լարվածություն ստեղծելու մտքից: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե կանխարգելիչ ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել իշխանությունները՝ կանխելու համար ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ սկսելու Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությունը, պատասխանեց. «Ինձ թվում է, որ նա մինչև ապրիլի 24-ը կգիտակցի և հետ կկանգնի իր մտքից»: Հարցին` այնուամենայնիվ, եթե Սեֆիլյանը չգիտակցի՞, ինչ քայլերի է գնալու իշխանությունը, Բաղդասարյանը կրկնեց. «Ինձ թվում է, որ կգիտակցի»:

Նա ընդգծեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» գործողությունների գնահատականը առաջին հերթին պետք է տա հանրությունը: «Ես չեմ ցանկանում որակումներ տալ Ժիրայր Սեֆիլյանին, նույնիսկ չեմ ցանկանում նրան քաղաքական գործիչ անվանել: Սակայն ես ցանկանում եմ, որ հանրությունը գնահատական տա նրա նախաձեռնությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին: Սեֆիլյանի նախաձեռնությունը չեն պաշտպանում նաև խորհրդարանական մյուս խմբակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]