Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաղաշենում կկառուցվի ցեղասպանության զոհերի եւ հերոսամարտերում ընկածների հիշատակին նվիրված հուշահամալիր

Վաղաշենում կկառուցվի ցեղասպանության զոհերի եւ հերոսամարտերում ընկածների հիշատակին նվիրված հուշահամալիր

ԳԱՎԱՌ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում կառուցվում է Հայոց ցեղասպանության ժամանակ եւ անցած դարում տեղի ունեցած հայկական տարբեր հերոսամարտերում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած հայորդիներին նվիրված հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վաղաշենի գյուղապետ Արթուր Սուվարյանը, գյուղի նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում վեր բարձրացող հուշահամալիրում տեղադրվելու է 6 հուշաքար, կենտրոնում՝ մեկ խաչքար: Հուշաքարերը նվիրվում են 1915 թվականի Հայոց եղեռնի, Սումգայիթյան եղեռնի, Սպիտակի 1988 թվականի երկրաշարժի, Սարդարապատի եւ Արցախի հերոսամարտերում, Հարենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

Հուշահամալիրի կառուցման համար կծախսվի մոտ 30 միլիոն դրամ: Հուշահամալիրի ճարտարապետը Նունե Պետրոսյանն է: «Գումարի մի մասը կներդրվի տեղական բյուջեից, մի մասը՝ բարերարների օժանդակությամբ: Թեեւ չի բացառվում, որ ի հայտ գան նոր բարերարներ, եւ տեղական բյուջեի միջոցներն ազատվեն նման հոգսից: Կաշխատենք մինչեւ ապրիլի 24-ը ավարտել հուշահամալիրի կառուցումը: Եթե հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին չհասցրինք, առջեւում արդեն Մեծ հայրենականում տարած հաղթանակի կամ Սարդարապատի հերոսամարտի տարեդարձերի տոներն են, որոնք էլ կնշանավորվեն այդ հուշահամալիրի բացմամբ: Սերունդները պետք է հիշեն ու խոնարհվեն մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ, նաեւ նրանցով իրենց մեջ կրեն հայրենասիրական ոգին, անդուլ պայքարով պաշտպանեն ու կառուցեն մեր երազների Հայաստանը»,-նշեց Արթուր Սուվարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]