Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դարանակի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վիճարկման վճիռը կհրապարակվի մարտի 30-ին

Դարանակի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վիճարկման  վճիռը կհրապարակվի մարտի 30-ին

ԳԱՎԱՌ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչական դատարանում լսվել է Դարանակի համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Մարգարյանի հայցը՝ Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքում  2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները չեղյալ համարելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ նախագահ Կարեն Լեւոնյանը, դատարանի կողմից վճռի հրապարակումը նշանակված է 2015 թվականի մարտի 30-ին:

2015 թվականի մարտի 15-ին Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական արդյունքներով 53 ձայնով՝ 3 ձայնի առավելությամբ, հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վլադիմիր Սարկիսյանը: Պարտված թեկնածու Վահան Մարգարյանն ընտրությունների արդյունքները վիճարկել է թիվ 23 ԸԸՀ-ում, ապա՝ ՀՀ վարչական դատարանում: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]