Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սելին Դիոնը բեմ կվերադառնա մեկամյա ընդմիջումից հետո

Սելին Դիոնը բեմ կվերադառնա մեկամյա ընդմիջումից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտարարել Է, որ կրկին համերգներ Է տալու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեկ տարվա ընդմիջումից հետո նրա առաջին ելույթը կկայանա օգոստոսի 27-ին Լաս Վեգասում: Տոմսերը վաճառքի կհանվեն արդեն մարտի 28-ին: Օգոստոսի վերջից մինչեւ հունվարի կեսերը Դիոնը 40 համերգ կտա Լաս Վեգասում:

Անցյալ տարվա օգոստոսին երգչուհին հայտարարել Էր, թե ընդմիջում Է իր կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր երեխաների եւ ամուսնու՝ Ռընե Անջելիլի հետ, որի մոտ երկրորդ անգամ կոկորդի քաղցկեղ են ախտորոշել: Սելին Դիոնն իր մենեջեր Ռընե Անջելիլի հետ ամուսնացել Է 1994 թվականին: Զույգը երեք երեխա ունի: Երգչուհին հայտնել Է, որ իր ամուսինն իրեն շատ ավելի լավ Է զգում, եւ հենց նա Է համոզել իրեն վերադառնալ բեմ:

Սելին Դիոնը համաշխարհային ճանաչում Է ստացել 1988 թվականին՝ հաղթանակ տանելով «Եվրատեսիլ» մրցույթում, որտեղ նա ներկայացրել Է Շվեյցարիան: Երգչուհին ավելի քան քսան ալբոմ Է ձայնագրել, որոնց մի մասը՝ ֆրանսերեն: Դիոնը հինգ «Գրեմմի»-ի մրցանակակիր Է, ներառյալ պարգեւը տարվա ալբոմի (Falling Into You, 1996) եւ «My Heart Will Go On» տարվա երգի համար՝ 1997 թվականի «Տիտանիկ» ֆիլմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]