Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայտարարվել Է 2015 թվականի գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ գույնը

Հայտարարվել Է 2015 թվականի գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ գույնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանուշակագույնը ճանաչվել Է 2015 թվականի գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ գույնը, հաղորդում Է «Արմենպրես»-ը հղում անելով The Independent-ին: «Այս գարնանը գլխավոր գույնը կլինի ծիրանին»,- ասված Է հրատարակության առցանց-տարբերակում հրապարակված նյութում:

Ինչպես նշել Է The Independent-ը, մանուշակագույն, բաց մանուշակագույն եւ նարդոսագույն նրբերանգները կգերակշռեն «գարուն-ամառ 2015» սեզոնի ֆեշն-մակնիշների ցուցադրություններում: Օրինակ Է բերվում, մասնավորապես, նորաձեւության այնպիսի առեւտրանիշների ցուցադրությունները, ինչպիսիք են Burberry-ն եւ Christopher Kane-ն:

Հրատարակությունը խորհուրդ Է տալիս հագուստի մեջ մանուշակագույնը զուգադրել այլ գույների հետ՝ ըստ որում խուսափելով սեւ կամ պաստելային գուներանգների հետ համակցությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]