Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թիվ 39 երթուղու ավտոբուսում գրպանահատության դեպք է գրանցվել

Թիվ 39 երթուղու ավտոբուսում գրպանահատության դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 25-ին` ժամը 20.30-ին, 1983թ. ծնված  Արմենուհի Ի.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր և 1500 ՌԴ ռուբլի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987թ. ծնված Լևոն Ա.-ն, ով մարտի 26-ին` ժամը 12.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով դրամապանակը: Կատարվում է քննություն: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]