Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

A320-ի կործանման մեղավորը համարվող օդաչուն մեկուկես տարի բուժվել Է հոգեբույժի մոտ

A320-ի կործանման մեղավորը համարվող օդաչուն մեկուկես տարի բուժվել Է հոգեբույժի մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդաչու Անդրեաս Լյուբիցը, որին մեղավոր են համարում Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար, ընդհանուր առմամբ մեկուկես տարի բուժվել Է հոգեբույժի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bild տաբլոիդը՝ հղում անելով Lufthansa (Germanwings-ի մայր ընկերությունը) ընկերության աղբյուրներին:

Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը մարտի 26-ին հայտնել Է, որ Germanwings ավիաընկերության А-320 ինքնաթիռի երկրորդ օդաչուի նկատմամբ, որն օդանավն ուղղել Է գետնին, գործ են հարուցել «կանխամտածված սպանություն» մեղադրանքով: Նա ընդգծել Է, որ  Լյուբիցը միտումնավոր Է կրճատել օդանավի բարձրությունը: «Նա դա արել Է դեռեւս մեզ անհայտ պատճառով, մենք միայն գիտենք, որ նա Է կործանել ինքնաթիռը»,-ընդգծել Է դատախազը:

Lufthansa-ի վարչության նախագահ Կարստեն Շպորը հայտարարել Է, որ Լյուբիցը մի քանի ամսով ընդհատել Է ուսումը: Նա մանրամասներ չի հայտնել, թեեւ նշել Է, որ դրանում «անսովոր ոչինչ չի տեսնում»:

Bild-ը պնդում Է, որ ընդհատման պատճառ են դարձել ապագա երկրորդ օդաչուի հոգեկան խնդիրները: Հրատարակության տվյալներով՝ դեպրեսիաների պատճառով նա ուսման հետ կապված խնդիրներ Է ունեցել Ֆենիքսում (ԱՄՆ) օդաչուական դպրոցում սովորելիս, նրան նույնիսկ ժամանակավորապես դասել են նրանց շարքին, ովքեր անկարող են թռիչքներ կատարել: Ըստ թերթի՝ Լյուբիցի մոտ հոգեկան խնդիրների առկայությունն անուղղակիորեն  հաստատում Է նաեւ հետեւյալ հանգամանքը. քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչությունում պահվող նրա գործում նշում Է եղել այն մասին, որ նա «հատուկ եւ կանոնավոր բժշկական հետազոտման» կարիք ունի:

Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում Տրուա-Էվեւշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Ընդամենը օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]