Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էբոլա վիրուսի դեմ երկու պատվաստանյութեր անվտանգ են ճանաչվել մարդկանց համար

Էբոլա վիրուսի դեմ երկու պատվաստանյութեր անվտանգ են ճանաչվել մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պատրաստուկներն անվտանգ են մարդկանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտնել է ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը: Նրա տվյալներով՝ խոսքը վերաբերում է GlaxoSmithKline բրիտանական ընկերության եւ NewLink Genetics ամերիկյան կորպորացիայի պատրաստուկներին:

Պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ստուգելու նպատակով անցկացված փորձարկումները կատարվել են Լիբերիայում, դրանց մասնակցել է ավելի քան 600 մարդ:

«Մենք շնորհակալ ենք այն լիբերիացիներին, որոնք հրավիրվել էին մասնակցելու այդ կարեւոր կլինիկական հետազոտություններին, դրանց արդյունքները ոգեշնչում են,- ասել է ԱՄՆ-ի ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:- Այժմ մենք պետք է առաջ շարժվենք, ընդլայնենք հետազոտության շրջանակները՝ պարզելու՝ կարող են արդյոք այդ փորձարարական պատվաստանյութերը պաշտպանել Էբոլայից եւ հնարավոր կլինի արդյոք դրանք օգտագործել այդ հիվանդության բռնկման դեմ պայքարելու համար»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մինչեւ ապրիլի վերջը պլանավորվում է Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի հիվանդանոցներում պատվաստանյութը փորձարկել եւս 1,5 հազար հիվանդների վրա: Փորձարկումները կշարունակվեն այս տարի ավելի ուշ: Դրանց, ինչպես սպասվում է, կմասնակցեն եւս մոտավորապես 27 հազար լիբերիացիներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլա տենդի համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10,3 հազար մարդ, վարակվել են շուրջ 25 հազար բնակիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]