1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գորիս» և «Աբովյան» ՔԿՀ-ների դատապարտյալները ստացել են նույնականացման քարտեր

«Գորիս» և «Աբովյան» ՔԿՀ-ների դատապարտյալները ստացել են 
նույնականացման քարտեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մարտի 25-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿ հիմնարկի 9 և «Աբովյան» ՔԿ հիմնարկի 8 դատապարտյալ ևս ստացել են նույնականացման քարտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նույնականացման քարտեր ձեռք բերելուց հետո դատապարտյալները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Գործընթացը շարունակվում է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]