Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանում և հարակից մարզերում պլանային ջրանջատումներ կլինեն

Երևանում և հարակից մարզերում պլանային ջրանջատումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներով պայմանավորված` մարտի 31-ին` ժամը 11.00-ից մինչև ապրիլի 1-ը` ժամը 11.00-ն, կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջանների և հարակից մարզերի ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռուստամյան, Միրաքյան փողոցների, Հալաբյան 48` Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի ջրամատակարարումը:

Ջուր չի լինի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Կենտրոն վարչական շրջանի «Կիլիկիա» գարեջրի գործարանում, Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում, «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ում, Սասնա Ծռեր փողոցում,  Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցում: Կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով,  Արարատի մարզի Գեղանիստ, Արգավանդ, ինչպես Կոտայքի մարզի Զովունի, Մրգաշեն և Քանաքեռավան գյուղերի ջրամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]