Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանադայի խորհրդարանում կներկայացվի ապրիլը որպես ցեղասպանությունների հիշատակման ամիս հռչակելու բանաձևը

Կանադայի խորհրդարանում կներկայացվի ապրիլը որպես ցեղասպանությունների 
հիշատակման ամիս հռչակելու բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի անդամ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբակցության փոխնախագահ Բրեթ Բութը հրապարակել է խորհրդարանի առաջիկա նիստում ներկայացվելիք 587 բանաձևը, որը նպատակ ունի ապրիլը Կանադայում հռչակել ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հորիզոն» շաբաթաթերթը:

Կանադայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ցեղասպանությունների խնդրով անհանգստացող բոլոր կանադացինրին իրենց ձայնը լսելի դարձնել և պառլամենտի անդամներին կոչ անել քվեարկել բանաձևի օգտին:

Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը նշել է, որ այս բանաձևը վերահաստատում է Կանադայի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում և ընդունում է այն փաստը, որ կանխարգելման առաջին քայլը անցյալում կատարված ցեղասպանությունները հիշելն ու դատապարտելն է: «Մենք երախտապարտ ենք, որ այս բանաձևում ապրիլի 24-ը հիշատակվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր, հետևաբար բոլոր կանադացիները կարող են միանալ հայ համայնքին` աշխատելու ապագա ցեասպանությունները կանխարգելելու ուղղությամբ, ինչը հատկապես կարևոր է ներկայում Իրաքում և Սիրիայում փոքրամասնությունների նկատմամբ կրոնական և էթնիկ շարժառիթներով տեղի ունեցող բռնությունների ֆոնի ներքո»,- նշել է Բասմաջյանը:

Բրեթ Բութի ներկայացրած բանաձևի հաստատմամբ Կանադայի Ներկայացուցիչների պալատը  պետք է վերահաստատի.

  • Հոլոքոստի հիշատակման օրվա հռչակագիրը` ընդունված 2003 թվականի նոյեմբերի 7-ին,
  • Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը` ընդունված 2004 թվականի ապրիլի 21-ին,
  • Ռուանդայի ցեղասպանության բանաձևը` ընդունված 2008 թվականի ապրիլի 7-ին,
  • Ուկրաինայի սովասպանության (Հոլոդոմոր) հիշատակի օրը` ընդունված 2008 թվականի մայիսի 29-ին:

Ներկայացուցիչների պալատը Կանադայի կառավարությանը կոչ է անում` հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը, ճանաչել ապրիլը որպես Ցեղասպանության հիշատակման, դատապարտման և կանխարգլման ամիս: Բանաձևով Կանադայի ներկայացուցիչների պալատը հիշատակի օրեր պետք է ճանաչի.

  • Ապրիլի 7-ը` որպես Ռուանդայի Ցեղասպանության հիշատակի օր,
  • Ապրիլի 24-ը` որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր,
  • Հրեական լուսնային օրացույցի համաձայն ճշտված օրը` որպես Հոլոքոստի հիշատակի օր,
  • Նոյեմբերի չորրորդ շաբաթը` որպես ուկրաինական սովասպանության օր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]