Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները երկրի նախագահ Բարաք Օբամայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու աջակցել H-RES 154 «Ճշմարտություն եւ արդարություն» բանաձեւին, որը նախորդ շաբաթ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի դատին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասբարեզ»-ը,կոչով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամներ Պոլ Գրիգորյանը, Միչ Օֆարելը, Փոլ Քորեցը, Քաղխորհրդի նախագահ Հերբ Ուեսսոնը: Բանաձեւը կոչ է անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու պատասխանատվություն կրել Հայոց ցեղասպանության հետեւանքների համար:  

«Հայկական սփյուռքի մի մեծ զանգված ապրում է Լոս Անջելեսում: Լոս Անջելեսը տուն է նրանց համար, այստեղ ապրում են Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդները: Սա շատ կարեւոր է մեր քաղաքի համար: Լինելով երկրի երկրորդ մեծ քաղաքը, շատ կարեւոր է ունենալ Սպիտակ Տան աջակցությունը 154 բանաձեւի ընդունման հարցում: Ես համոզված եմ, որ գործողությունները, որ մենք ձեռնարկում ենք, կլսվեն եւ կքննվեն Վաշինգտոնում եւ այն մեկ քայլ առաջընթաց կգրանցի ճանաչման եւ հետեւանքների վերացման հարցում»,- ասել է Փոլ Գրիգորյանը: 

Բանաձեւը շեշտում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է Ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների եւ հոգեւորականների ձերբակալությամբ, ինչին հետեւել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում եւ մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում:

1915-1923 թթ. իրականացված Ցեղասպանության հետեւանքով շուրջ 2 միլիոն հայ աքսորվել է եւ 1.5 միլիոնը սպանվել, 500 հազար վերապրածներ տեղահանվել են: Վերացվել է հայերի 3000-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում:

«Հայոց Ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է պատմաբանների եւ ցեղասպանագետների կողմից որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն եւ հաջորդող ցեղասպանությունների նախատիպ: Հայոց Ցեղասպանությունը փաստագրված է անհաշիվ վկայություններով, որոնք առկա են Ավստիրայի, Ֆրանսիայի, Գերմանիաի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Վատիկանի եւ այլ երկրների ազգային արխիվներում»,- ասված է բանաձեւում:

«Ճշմարտություն եւ Արդարություն» բանաձեւը, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատ ներկայացրել են կոնգրեսական Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն եւ Ֆրենկ Փալոնը, առաջարկում է նոր մոտեցում ԱՄՆ ջանքերին:

Քաղխորհրդի բանաձեւը կոչ է անում նախագահ Օբամային պաշտպանել մինչ ընտրվելն արած իր հայտարարությունն առ այն, որ «Հայոց Ցեղասպանությունը անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վկայված փաստ, որ հաստատվում է պատմական անթիվ ապացույցներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]