Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովհաննես Մանուկյանը ՔԿՀ-ների նոր պետեր է նշանակել

Հովհաննես Մանուկյանը ՔԿՀ-ների նոր պետեր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի  պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով  նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը փոխադրման կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am