Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրազիլացիները Փարիզում հաղթել են ֆրանսիացիներին

Բրազիլացիները Փարիզում հաղթել են ֆրանսիացիներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում հաղթել է ֆրանսիացիներին:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղում ֆրանսիացիները զիջել են մրցակցին 1-3 հաշվով: Տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակել է Վարանը, իսկ ահա աշխարհի հնգակի չեմպիոնների կազմում մեկական անգամ աչքի են ընկել Նեյմարը, Օսկարը և Գուստավոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, սա բրազիլացիների 7-րդ անընդմեջ հաղթանակն էր, վերջին պարտությունը հարավամերիկացիները կրել են աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում`  0-3 հաշվով զիջելով հոլանդացիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am