Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժիրայր Դադասյանը հույս ունի մնջախաղի թատրոնի շենքի հարցով լուրեր ստանալ

 Ժիրայր Դադասյանը հույս ունի մնջախաղի թատրոնի շենքի հարցով լուրեր 
ստանալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հույս ունի, որ թատրոնին տրամադրվելիք շենքի հարցն առաջիկայում իրատեսական լուծում կստանա:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Դադասյանը նշեց, որ խնդիրը կստացվի լուծել, եթե բոլորը միավորվեն:

«Մի շարք պայմաններ կան, որոնք պետք է անպայման բավարարվեն: Այս թատրոնը պետք է քաղաքի կենտրոնական, տեսանելի մասում լինի, որտեղ շատ զբոսաշրջիկներ կլինեն: Մեր դեպքում թարգմանության խնդիր էլ չկա. սա քաղաքային մթնոլորտ փոխող թատրոն կլինի: Նման թատրոնը չի կարող քաղաքի ծայրամասում լինել, այնպիսի վայրում, որը մշակութային չէ: Շատ ենք ցանկանում, որ խնդիրը լուծվի»,-նշեց Ժիրայր Դադասյանը:

Նրա հավաստմամբ՝ իրենք ուզում են գտնել այնպիսի տարբերակ, որը մեծ բեռ չդառնա պետության վրա՝ կառուցելու և հսկայական գումարներ ծախսելու առումով: «Հույս ունենանք, որ գոնե այս տարի լուր կունենանք: Սա միակ ժանրային պետական թատրոնն է մեր երկրում, նմանատիպ երկրորդը չկա: Մեր թատրոնի նկատմամբ պետք է առանձնահատուկ վերաբերմունք լինի, իսկ թատրոնի տարածքի խնդիրը լուծելը՝ առաջնահերթություն»,-հավելեց նա:

Մնջախաղի թատրոնի պատմության սկիզբը դրվեց 1969 թվականին` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի շնորհիվ, որի ստեղծած «Տուշպա» թատերախումբը մանրապատումների ծրագրով 1969 թվականին դարձավ հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր։  Իր առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես եկավ 1974 թվականի մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ , որի շնորհիվ ճանաչվեց «Պրոֆեսիոնալ կոլեկտիվ» և ընդգրկվեց Հայհամերգի կազմում։ Այս տարեթիվն էլ թատրոնի ծննդյան օրն է։ Պետական կարգավիճակ թատրոնը ստացավ 1983 թվականին և վերանվանվեց «Երևանի մնջախաղի պետական թատրոն»։ 1998 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է դառնում Ժիրայր Դադասյանը, ով ղեկավարում է թատրոնը ցայսօր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]