Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պետական պարտատոմս է հետ գնել

Ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պետական պարտատոմս է հետ գնել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է  պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20072283 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ է, հետգնված ծավալը` 430 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 374 մլն  155 հազար 821 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության  լրատվական ծառայությունից, պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.9000 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 1 գործակալ:

Մարտի 26-ին տեղի է ունեցել  նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294174 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն  դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 մլրդ 27 մլն 161 հազար դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6800 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am