1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերմանական ոստիկանությունը կարեւոր հանցանշան է գտել ավիաաղետի մեղավոր համարվող օդաչուի տանը

Գերմանական ոստիկանությունը կարեւոր հանցանշան է գտել ավիաաղետի մեղավոր համարվող օդաչուի տանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական ոստիկանությունը կարեւոր հանցանշան է գտել օդաչու Անդրեաս Լյուբիցի տանը, որին համարում են Germanwings ավիաընկերության ինքնաթիռի աղետի մեղավորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին իր կայքում գրել է Daily Mail թերթը:

«Խուզարկուները հայտարարել են, որ իրենք «կարեւոր իր» են գտել նրա բնակարանում չորս ժամ տեւած խուզարկության ընթացքում, բայց ասել են, որ դա մահառաջի գրություն չի եղել»,- գրում է թերթը:

«Երեկ երեկոյան ոստիկանները խուզարկություն են կատարել Ֆրանկֆուրտից հյուսիս գտնվող փոքր քաղաքում Լյուբիցի ընտանիքի տանը եւ Դյուսելդորֆի բնակարանում՝ բռնագրավելով համակարգիչը, լեփթոփը եւ այլ նյութեր»,- նշում է հրատարակությունը: Ինչպես հաղորդվում է, օդաչուն ապրել է թե իր բնակարանում, թե իր ծնողների տանը:

Daily Mail-ը մեջբերել է ոստիկանության ներկայացուցչի խոսքը. «Մենք գտել ենք մի բան, որը կենթարկվի թեստերի: Այժմ մենք չենք կարող ասել՝ ինչ է դա, բայց այն կարող է տեղի ունեցածի շատ կարեւոր բանալի լինել»:

Հրատարակությունը նաեւ նշել է, որ օդաչուի մոտ ընկճախտի շրջաններ են դիտվել:

Ինչպես ենթադրում են քննիչները, Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել Անդրեաս Լյուբիցի մեղքով, որը մենակ է մնացել խցիկում, երբ նրա գործընկերը դուրս է եկել այնտեղից: Լյուբիցը փակել է խցիկը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ եւ սկսել է իջեցնել օդանավը, ինչից հետո այն բախվել է լեռանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]