Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի երեք քաղաքացի գնդակահարել են Ուկրաինայի արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային

Ադրբեջանի երեք քաղաքացի գնդակահարել են
 			  Ուկրաինայի արդարադատության նախարարության 
բարձրաստիճան պաշտոնյային

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երեք քաղաքացի մարտի 26-ի կեսօրին Կիեւի կենտրոնում, «Բեսարաբսկ» շուկայի մոտակայքում գնդակահարել են «Ֆելինի» ռեստորանից դուրս եկած Ուկրաինայի արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային: Վերջինս ազդրի մասում վերքով տեղափոխվել է հիվանդանոց;

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: Մահափորձի ենթարկված բարձրաստիճան պաշտոնյայի անունը չի հրապարակվում:

Մահափորձից հետո հանցագործները փորձել են թաքնվել երկու ավտոմեքենաներով: Ոստիկանությունը հետապնդել է նրանց: Մոտենալու պահին հանցագործները կրակ են բացել, ինչի հետեւանքով ոստիկանական ավտոմեքենայի վարորդը եւ մեկ ոստիկան վիրավորվել են: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրանց: Հանցագործների ավտոմեքենաների զննության ժամանակ հայտնաբերվել են 4 ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ: Կիեւի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշյուկը ԶԼՄ-ներին հաստատել է, որ երեք հանցագործն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]