Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքում սուր շնչառական վարակների պատճառով փակված մանկապարտեզներ չկան

Գեղարքունիքում սուր շնչառական վարակների պատճառով փակված մանկապարտեզներ չկան

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում շուրջտարյա գործող 32 մանկապարտեզներից ոչ մեկը սուր շնչառական վարակների պատճառով չի փակվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Գոհար Սարգսյանը, մարտի ընթացքում, որը հիմնականում համընկել է դպրոցական գարնանային արձակուրդների հետ, ժամանակավորապես փակվել է 5 մանկապարտեզ, իսկ մնացած 27-ը գործում են անխափան: «Ժամանակավոր արձակուրդի գնացած մանկապարտեզներում վարակների բռնկման դեպքեր չեն արձանագրվել, նախանշաններ չեն եղել, պարզապես, գրիպի բռնկումներից ու հետագա բարդություններից խուսափելու համար համայնքերի ղեկավարները որոշել են մինչեւ այս ամսվա վերջ փակել նախադպրոցական հաստատությունները: Մնացած մանկապարտեզներում էլ, որոնք այժմ աշխատում են, երեխաների առողջական վիճակն, ընդհանուր առմամբ, բավարար է, սենյակային ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում: Ձմռան ընթացքում համաճարակային կայուն վիճակ է եղել նաեւ մարզի դպրոցներում»,- հավաստեց մասնաճյուղի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]