Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բուժքույրերի ասոցիացիա»-ն նոր հնարավորություններ կստեղծի Շիրակի մարզի բուժքույրերի համար

«Բուժքույրերի ասոցիացիա»-ն նոր հնարավորություններ կստեղծի Շիրակի մարզի բուժքույրերի համար

ԳՅՈՒՄՐԻ, 26  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի բուժքույրերը  միավորվեցին ասոցիացիայում: Մարտի 26-ին` «Գյումրի» բժշկական կենտրոնի եւ «Բուժքույրերի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ« «Գյումրի» բժշկական կենտրոնում  բացվեց «Բուժքույրերի ասոցիացիա» ՀԿ-ի  Գյումրիի մասնաճյուղը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից, նորաստեղծ ասոցիացիայի անդամների թիվն  արդեն բավական խոսուն է. մասնաճյուղին այս պահին  ադամագրվել էավելի քան 70 բուժքույր ինչպես «Գյումրի» բժշկական կենտրոնից, այնպես էլ  Շիրակի մարզի այլ առողջապահական կազմակերպություններից: «Բուժքույրերի ասոցիացիա» ՀԿ-ի «Գյումրի» մ/ճ-ի փոխնախագահ ընտրվեց« «Գյումրի» ԲԿ-ի  ընդունարանի ավագ բուժքույր Արուսյակ Գրիգորյանը: Նրա խոսքով` ասոցիացիայի հիմնումը Գյումրիում հնարավորություն կստեղծի բուժքույրերին  ներգրավել  հետբուհական անվճար դասընթացներում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]