Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան պաշտպանում է ներխուժումը Եմեն

Թուրքիան պաշտպանում է ներխուժումը Եմեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պաշտպանում է Եմենում շիա ապստամբ հոոււշիների դեմ միջազգային ռազմական գործողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Անկարան նաեւ «Անսար Ալլահ» շարժամը եւ նրա «արտասահմանյան կողմնակիցներին» կոչ է արել դադարեցնել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող գործողությունները:

Այն բանից հետո, երբ հոուշիների ճնշման տակ Եմենի Նախագահ Աբդու Ռաբբո Մանսուրը հեռացել էր նախագահական պալատից, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ միջազգային կոալիցիան եւ Պարսից ծոցի երկրները երկրի մեծ մասը վերահսկողության տակ վերցրած ապստամբ հոուշիների դեմ ռազմական գործողություն են սկսել Եմենում: Ներկա դրությամբ` հայտնի է, որ օդային ավիահարվածներ են հասցվել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի եւ մի քանի ռազմական օբյեկտների վրա: Գործողությունը, որը գլխավորել է Սաուդյան Արաբիայի օդուժը, սկսվել է Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո, որում ասվում էր, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական միացյալ էմիրաթները եւ Քաթարը «մտադիր են արձագանքել նախագահ Աբդու Ռաբբո Մանսուրի խնդրանքին եւ մարտիկ-հուսիներից պաշտպանել Եմենում օրինական իշխանությունը»:

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրը հաստատել է, որ ռազմական գործողություններն սկսել են «Եմենի Նախագահ Մանսուրի օրինական կառավարությունը պաշտպանելու նպատակով»: Դեսպան Ջուբեյրը նաեւ հայտարարել է, որ հոուշի ապստամբներն աջակցություն են ստանում Իրանից:

Իրանն այդ առնչությամբ հայտարարել է, որ դեմ է Եմենի ներքին գործերին արտաքին միջամտությանը, իֆչը, պաշտոնական Թեհրանի կարծիքով, հղի է Եմենում Սիրիայում եղած իրավիճակի կրկնությամբ:

Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանում գտնվող Սա քաղաքում բնակվող հոուշիները իսլամի առաջնորդներ են համարում Մուհամեդ մարգարեի 5 թոռներ` իմամներ Ալիին, Հասանին, Հուսեյնին, Զեյնալաբդինին եւ Զեյդին, եւ հանդիսանում են իսլամի շիա ուղղության հետեւորդներ: Նրանք մերժում են ժողովրդավարական բազմակարծությամբ պետական համակարգը եւ ցանկանում են Եմենը վերածել իսլամական պետության:

Եմենը 1517 թվականին բռնակցվել էր Օսմանյան կայսրությանը եւ այդ լծից ազատվել 1918 թվականին: Եմենը հանրապետություն է հռչակվել 1962 թվականին: Հոուշի ապստամբները գտնում են, որ իրենք սերում են Մուհամեդ մարգարեի ցեղից, եւ այդ պատճառով Եմենի պետությունը կառավարելու իրավունքը տրված է միայն իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]