1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մալթայի վարչապետը կասկածվում է Ադրբեջանի կառավարության հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեջ

Մալթայի վարչապետը կասկածվում է 
   Ադրբեջանի կառավարության հետ
    կոռուպցիոն կապեր ունենալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի` Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությանը մասնակցության վերաբերյալ կասկածներ են առաջացել, ինչի պատճառով այդ երկրում շարունակվում են նրա հասցեին մեղադրանքներ հնչել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը, հղում կատարելով Մալթայի Independent թերթին, գրում է, որ Մալթայի ընդդիմության առաջնորդ Սայմոն Բուսութիլը (Saymon Bisuttil) այդ առնչությամբ ասել է, որ չնայած կոնկրետ փաստ չկա վարչապետի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ կոռուպցիոն բնույթի համաձայնության մասին, սակայն, Ջոզեֆ Մուսկաթի «գնվելու» մասին հիմնավոր կասկածներ կան:

«Ճիշտ է, ես վարչապետի կաշառք վերցնելու մասին փաստ չունեմ իմ ձեռքում, բայց Ադրբեջանի կառավարության հետ նրա աշխատանքի ոճն այս հարցում կոռուպցիայի առկայության կասկածներ է հարուցում: Գլխավոր աուդիտորի զեկույցից հետո վարչապետը Ադրբեջան է այցելել առանց ԶԼՄ-ների եւ պատկան պետական մարմինների պաշտոնյաների ուղեկցության: Նրան ուղեկցող անձինք միայն քաղաքական գործիչներ են եղել: Դա կասկած է առաջացնում: Հենց նման իրավիճակներում է կոռուպցիա տեղի ունենում», -ասել է Մալթայի գլխավոր ընդդիմադիրը:

Մալթայի գլխավոր աուդիտորը հաշվետվության մեջ հաշվարկներում բացթողումների պատճառով ավելի վաղ կասկածի տակ էր դրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ գների ապահովագրման պայմանագրերը, որոնք անցյալ տարի կնքվել էին երկրի էներգետիկայի նախարարության կողմից: Ըննդիմության առաջնորդ Սայմոն Բուսութիլն իր հերթին թվիթերյան միկրաբլոգում մեղադրել էր երկրի էներգետիկայի նախարար Քոնրադ Միզիին` միլոնավոր դոլարներ արժողությամբ պայմանագրերն «SOCAR-ին հատկացնելու համար»: Նա շեշտել էր, որ «դրանից վատ հոտ է գալիս»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]