Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետների ակումբի անդրանիկ նիստում քննարկվել են կազմակերպչական և տնտեսական հարցեր

Վարչապետների ակումբի անդրանիկ նիստում քննարկվել են կազմակերպչական և 
տնտեսական հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետների ակումբի անդրանիկ նիստում քննարկվել են կազմակերպչական և տնտեսական հարցեր: Այդ մասին հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ նախկին վարչապետներից` Խոսրով Հարությունյանը նշեց, որ  պայմանավորվել են, թե այս քննարկումներն ինչպես են կազմակերպելու: «Քննարկման օրակարգ որպես այդպիսին գոյություն չունի: Սրանք կոնֆիդենցիալ քննարկումներ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը:

ՀՀ նախկին վարչպետներից մյուսը` Հրանտ Բագրատյանն էլ ավելացրեց, որ պարզապես հավաքվել, խոսել են հիմնական խնդիրներից, հայտնել իրենց  կարծիքները:  

ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ հայտնեց, որ վարչապետների ակումբի հաջորդ նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ նիստի վերաբերյալ մանրամասներ չի կարողհաղորդել, քանի որ այն անցկացվել է դռնփակ: Կառավարության ղեկավարիմամուլի խոսնակը հայտնել էր նաև, որ նիստը տևել է 2,5 կես ժամ: Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանինախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը,որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, ԳագիկՀարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվողհարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]