Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի քննչական վարչությունը տեղակայվելու է առանձին վարչական շենքում

Երևանի քննչական վարչությունը տեղակայվելու է առանձին վարչական շենքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին ամրացված Երևան քաղաքի, Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող 1597,8 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարության որոշումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու և տարածքային ստորաբաժանումների համար առանձին վարչական շենքեր տրամադրելու անհրաժեշտությամբ:

Նախատեսվում է, որ նշված տարածքում կտեղակայվի Երևանի քննչական վարչությունը։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է ապահովվի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]