Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2015 թվականի մարտի 26-ից ապրիլի 2-ը անցկացվվում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Մշակութային ծրագրի նպատակն է նպաստել երեխաների և պատանիների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանն ու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը: Շաբաթի ամենամյա կազմակերպումն ակնկալում է մանուկների և պատանիների շրջանում գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրության և մանկապատանեկան գիրք-ընթերցող կապի ամրապնդում: Թիրախային խմբերն են` մանուկները, պատանիները, մանուկների համար ստեղծագործող արվեստագետները և մանկապատանեկան գրքի ու երաժշտության ոլորտների աշխատակիցները:      

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ավանդաբար անցկացվող շաբաթի բացումը տեղի կունենա մարտի 26-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությամբ կազդարարվի Գրքի շաբաթի մեկնարկը: Մինչև ապրիլի 2-ը շարունակվող Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումների շրջանակում գրադարանում կանցկացվեն ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, երաժշտական կոլեկտիվ ունկնդրումներ, վիտորինաներ, մրցույթներ և այլ միջոցառումներ: Իսկ փակման օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսություն:

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն նաև հանրապետության մի շարք գրադարաններ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]