1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սուրբ Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները պատրաստակամ են նվիրվելու եկեղեցու շենացմանը

Սուրբ Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները 
պատրաստակամ են նվիրվելու եկեղեցու շենացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները մարտի 25-ին հանդիպել են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումը Սրբազան Հոր գլխավորությամբ սկսվել է Տերունական աղոթքով: Այնուհետև առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրել է ծխական խորհրդի անդամներին:

Նրանք շնորհակալություն են հայտնել եկեղեցու համայնքային կյանքում իրենց ներգրավելու համար և պատրաստակամություն են հայտնել նվիրումը բերել եկեղեցու շենացման գործում:

Շնորհավորելով նրանց՝ Սրբազան հայրը խոսել է ծխական խորհրդի առաքելության ու այն իրականցնելու հնարավոր ուղիների մասին: Նա խորհրդի անդամներին հորդորել է առավել ակտիվ ներգրավվել եկեղեցական և ազգային կյանքի մեջ:

Հանդիպման ավարտին Սրբազան հայրն իր հայրական օրհնությունն է տվել ծխականներին՝ մաղթելով բեղմնավոր, ազգանվեր ու եկեղեցանպաստ գործունեություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]