Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարակոյունլուների` Արգավանդում գտնվող դամբարանը վերականգնման կարիք ունի

Կարակոյունլուների` Արգավանդում գտնվող  դամբարանը վերականգնման 
կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գիտնականները չեն կարողանա անցնել Արգավանդում գտնվող Կարակոյունլուների դամբարանի վերականգնման աշխատանքներին, քանի դեռ չի հաջողվել հստակ սահմանել դամբարանի գմբեթի նախկին ձևը: XV դարի հայ վարպետների կողմից կառուցված, թուրքմեն ամիրա Փիր Հուսեյնի հոր՝ Ամիր Սաադի դամբարանի գմբեթի հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը համարվում է միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ։  Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինության գմբեթը կառուցված էր թրծված աղյուսից։ 

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանն «Արմենպես»-ին տեղեկացրեց, որ այսօր դամբարանը բավականին լավ պահպանված վիճակում է: Դեռ 1990-ական թվականներին այնտեղ կատարվել են մաքրման և պեղման, մասնակի ամրակայման աշխատանքներ:

«Ներկա դրությամբ` չի վերականգնվել միայն դամբարանի գմբեթը, քանի որ կան լրացուցիչ ուսումնասիրման անրհաժեշտություն ունեցող հարցեր: Սակայն գմբեթի բաց մնալու պատճառով, տեղումների և անձրևաջրերի ազդեցության հետևանքով քայքայման գործընթացը շարունակվում է: Այդ առումով անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս շուտ մեկնարկեն գմբեթի վերականգման աշխատանքները», - շեշտեց Հովհաննես Սանամյանը:

Դամբարանի ճակատային մասում գտնվող արաբատառ արձանագրության համաձայն` «սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին Բիրհուսեյն ամիրայի հրամանով՝ մեծագույն և վեհագույն ազնվությամբ, որպես արքաների և թագավորների նեցուկ, խեղճերի և թշվառների ապավեն»։

«Թուրքմենական դամբարանը կառուցվել է էմիր Սաադի որդի Բիրհուսեյնի հրամանով` որպես տոհմական դամբարան: Այն կառուցվել էր հիմնականում տեղի հայ ճարտարապետների և վարպետների կողմից: Դամբարանը երկհարկանի է, բուն դամբարանը ստորգետնյա է եղել, իսկ վերնամասը՝ 12-նիստանի կլոր շենքը, ավարտվում էր գմբեթով և վեղարով», - հայտնեց Հովհաննես Սանամյանը:

Մարտի 25-ին Հայաստանում Թուրքմենիայի մշակույթի օրերի կապակցությամբ Երևան ժամանած պատվիրակության կազմին ներկայացված` դամբարանի վերականգնման նախագծի քնարկման ժամանակ Թուրքմենստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության և վերականգնման ազգային գործակալության պետ Մուհամեդ Մամեդովը առաջարկել է իր հայաստանյան գործընկերոջը դեռ չշտապել վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում,  քանի դեռ որոշված չէ գմբեթի իրական ձևը:

Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին հաղորդել է հնագետ-շինարար Սամվել Վարդելյանը, 1998 թվականի պեղումների ժամանակ հայտնաբերվել են դամբարանում թաղվածների կմախքներ, որոնց պատկանելությունը դեռեւս հայտնի չէ: Հնագետների կարծիքով` հին հայկական եւ նախաիսլամական, թուրքմենական հավատալիքները մեծ մասամբ համընկել են: Դրա վկայությունն է դամբարանում հայտնաբերված խոյի քանդակը, որը հանդիպում է նաեւ մեր հավատալիքնեում: Կարծիք կա, որ Արգավանդի տարածքում նմանատիպ երկու դամբարան եւս պետք է լինի:

Հնագետների վկայությամբ` դամբարանը կառուցվել է 1413 թվականին` էմիր Սաադի որդի Բիրհուսեյնի հրամանով, հայ եւ թուրքմեն շինարարների կողմից: Ճարտարապետական այս կառույցը, որն ունի եռահարկ լուծում, կառուցված է հայկական սրբատաշ տուֆով: Դամբարանը քառանիստ է, որն աստիճանաբար վերածվում է 12-նիստանի կառույցի եւ ավարտվում է գմբեթով, խորհրդանշելով տարածության չորս կողմերը՝ 12 համաստեղություններով եւ երկնակամարով: Այստեղ դրված է Աստծո հետ ննջեցյալի կապի խորհուրդը: Դամբարանն ունի նաեւ դեպի հյուսիսային կողմը տանող ստորգետնյա մուտք, որի ուսումնասիրությունն ավարտված չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]