Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում կկայանան տեխնոլոգիական և երաժշտական ոլորտների համաշխարհային համաժողովներ

Երևանում կկայանան տեխնոլոգիական և երաժշտական ոլորտների 
համաշխարհային համաժողովներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետները ապրիլի 25-ին կհավաքվեն Երևանում` մասնակցելու HIVE ինժեներական համաժողովին: Միջոցառման կազմակերպիչը «Հովնանյան» հիմնադրամն է: Այն տեղի կունենա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Թումո»-ի կայքը, Հայաստանում կհյուրընկալվեն Twitter-ի համահիմնադիր Րաֆֆի Կրիկորյանը, Google-ի ինժեներական գծով տնօրեն Դավիդ Սինգլետոնը, Facebook-ից Դեյլ Հարիսոնը, Prezi-ի ներկայացուցիչ Արոն Սոգորը, Issuu-ից Ալեքսանդր Գրոսը, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Համաժողովը կներառի ելույթներ, ինտերակտիվ քննարկումներ, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպումներ աշխարահռչակ ընկերությունների առաջնորդների հետ:

Դրան զուգահեռ երգ-երաժշտության սիրահարներն ու մասնագետ երաժիշտները կքննարկեն հայկական երաժշտության նոր մոտեցումները: Սերժ Թանկյանի մասնակցությամբ երաժշտական կատարումներ կհնչեն, որից հետո մասնակիցները կարող են հարցեր ուղղել ներկաներին:

Երկու միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան շփվել հյուրերի հետ:

Տեխնոլոգիական համաժողովին մասնակցելու համար ցանկացողները կարող են գրանցվել այստեղ, իսկ երաժշտական միջոցառմանը մասնակցելու համար` այստեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]